Պուգաչովան հիվանդագին նիհար է. բժիշկներն ահազանգում են (լուսանկար)
Քանի դեռ Ալլա Պուգաչովայի մտերիմները հիանում են նրա երիտասարդացող տեսքով, բժիշկներն ահազանգում են. Պրիմադոնան մահացու նիհարություն ունի: Այս մասին գրում է «НТВ» հեռուստաալիքը:
Պուգաչովայի առողջության համար անհանգստանալ մասնագետներին ստիպել են սոցիալական կայքերում տարածված լուսանկարները, որտեղ 67-ամյա երգչուհու ոտքերը կարծես թելիկներ լինեն: Ազդրերն ինչպես դեռահասի ազդրեր լինեն:
Թերթերում մեկ անգամ չէ, որ գրել են, որ բացի սրտի խնդիրներից, Պուգաչովան մի թույլ կողմ ևս ունի՝ ոտքերը: 8 տարի առաջ նա լրջորեն վնասել էր ոտքը՝ բարձրակրունկ կոշիկներով աստիճաններից գլորվելով: Նրա վիճակը վերականգնել էին Շվեյցարիայում, և երկար ժամանակ երգչուհին չէր կարողանում նորմալ տեղաշարժվել:
Ալլա Պուգաչովան դեռևս մեկ տարի առաջ նիհարել էր 10 կիլոգրամ, և հիմա նրա վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Գուցե Պրիմադոնան այդպիսով իրեն անորեքսիայի շեմի՞ն հասցնի: