Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է իր պայմանները
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի՝ Ռաքքան ազատագրելու գործողություններին միանալուն: Ռաքքան դե ֆակտո «Իսլամական պետության» մայրաքաղաքն է: Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ին միանալուն, եթե այդ գործողություններին չմասնակցեն Սիրիայի քրդերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Համատեղ գործողությունները շատ կարևոր են մեզ համար: ԱԳՆ-ն, ինչպես նաև Թուրքիայի զինվորականները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ Ռաքքան ազատագրելու հարցով: Մենք արդեն ամերիկացիներին ներկայացրել ենք մեր պայմանները»,- լրագրողներին հայտնել է թուրք առաջնորդը Նյու Յորք կատարած այցի ժամանակ, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային:
Ինչպես փոխանցում է «ТАСС» գործակալությունը, Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կմասնակցի Ռաքքան ազատագրելու գործողություններին այն պայմանով, որ դրանց չեն մասնակցի քրդական միավորումները: