Ջոլին երեխաների հետ հեռացել է տնից և չի պատասխանում Բրեդ Փիթի զանգերին
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին երեխաների հետ Հոլիվուդի առանձնատնից հեռացել է Մալիբու: Այդ Տունը շրջապատված է ծառերով, և տնից տեսարան է բացվում դեպի Խաղաղ օվկիանոս: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Զույգն ունի վեց երեխա, որոնցից 3-ը որդեգրված են: Անջելինա Ջոլին խնդրում է երեխաների հետ մնալու իրավունքն իրեն տալ, իսկ Փիթին թույլ տալ միայն տեսակցել նրանց: Դերասանն էլ իր հերթին պահանջում է, որ լիարժեքորեն մասնակցի երեխաների դաստիարակությանը:
Բացի այդ, Ջոլին Փիթին մեղադրում է 15-ամյա որդու՝ Մեդոքսի հետ դաժան վարվելու մեջ, սակայն այդ հայտարարությունները հակասական են, և ականատեսները հակառակն են պնդում: