Քեյթ Միդլթոնը և արքայզն Ուիլյամը երեխաների հետ միասին պաշտոնական այցով մեկնել են Կանադա (լուսանկարներ)
Երեկ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը պաշտոնական այցով մեկնել են Կանադա: Առաջին անգամ նրանք վերցրել են իրենց հետ երեխաներին: Քեյթի և Ուիլյամի համար սա արդեն երկրորդ այցն է Կանադա, իսկ ահա երեխաների համար առաջինն է: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
Կանադայում Քեյթը և Ուիլյամը կանցկացնեն մեկ շաբաթ: Նրանց այցը կավարտվի հոկտեմբերի1-ին: Այս ընթացքում նրանք կայցելեն ավելի քան 30 միջոցառումների և հանդիպումների:
Նրանց այնտեղ դիմավորել են Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն և նրա կինը՝ Սոֆի Գրեգուարը: