Դիմահարդարման թրենդ՝ փոփ-արտ ոճում (լուսանկարներ)
Դիմահարդարումը իրական արվեստ է: Երբեմն դիմահարդարման ընթացքը հիշեցնոում է աշխատանք նկարի վրա, քան ուղղակի արտաքինը ընդգծելու միջոց: Իսկ ահա դիմահարդարումը փոփ-արտ ոճում կարելի է անվանել լիարժեք ժամանակակից արվեստի աշխատանք:
Այս ոճում դիմահարդարում անելիս ենթադրվում է ամբողջովին կերպարանափոխություն: Միայն աչքերով և շրթունքներով գործն այստեղ չի ավարտվում: Ի վերջո դեմքը նմանվում է նկարի, որը կարող էր նկարել նկարիչը: