Ջոն Լենոնի պիջակը կարող է վաճառվել 65 հազար դոլարով
«The Beatles» խմբի անդամ Ջոն Լենոնի տվիդից կարված պիջակը կարող է վաճառվել 65 հազար ամերիկյան դոլարով: Այս մասին գրում է «CNBC»-ն:
Երաժիշտը կրել է այդ պիջակը 1960-ականներին` բիթլամանիայի գագաթնակետին: Պիջակը կարել է դերձակ Դուգլաս Միլինգսը: Լենոնը պիջակը հանձնել էր Լոնդոնի մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանին:
Վաճառքի գործով զբաղվում է «RR Auction» աճուրդի տունը: Այստեղ նշել են, որ որ լոտը «հիանալի վիճակում է»: Աճուրդը կկայանա հաջորդ շաբաթ: