Տխուր է. Դալայ լաման մեկնաբանել է Բրեթ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանումը
Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծությունը շարունակում է մնալ քննարկումների «համար մեկ թեման»: Այս անգամ աստղերի բաժանումը մեկնաբանել է Դալայ լաման: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Վերջերս Փիրս Մորգանի «Good Morning Britain» հեռուստաշոուի ժամանակ հյուրը տիբեթական ժողովրդի հոգևոր առաջնորդն էր: Դալայ լաման հաղորդավարի հետ քննարկել է նաև հոլիվուդյան զույգի ամուսնալուծությունը:
Նա խոստովանել է, որ ցավում է դրա համար: «Տխուր է: Ամուսնալուծության դեպքում երեխաները ստիպված կլինեն ընտրել հոր և մոր միջև, իսկ երեխան շատ դժվարությամբ է նման ընտրություն կատարում: Ծնողների ամուսնալուծությունը միշտ էլ հսկայական վնաս է հասցնում երեխաների հոգեկան առողջությանը»,-նշել է Դալայ լաման: