Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը
«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):
«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կանցկացվի սեպտեմբերի 27-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-29-ին, Հաղպատի վանական համալիրում (ՀՀ Լոռու մարզ):
Գիտաժողով-փառատոնի կազմակերպումը հիանալի առիթ է անդրադառնալու Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին: Կներկայացվի Կոմիտասի և նրա ժամանակակիցների գործերը: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի երաժիշտ-մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից և Ռուսաստանից:
Գիտաժողով-փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: