Մոսկվայում «iPhone 7»-ի համար հերթը վերահսկողությունից դուրս է եկել (լուսանկարներ)
Մոսկվայում սեպտմեբերի 22-23-ը առևտրի կենտրոնում հսկայական հերթեր են գոյացել: Այս մասին գրում է Ofigenno.com-ը:
Հսկայական հերթի մասնակիները ամբողջ օրը մինչև ուշ գիշեր սպասել են իրենց հերթին, որպեսզի առևտրի շենքից ներս մտնեն և ձեռք բերեն «Apple — iPhone 7»-ը:
Մարդիկ անգամ սկսել են իրենց հերթը վաճառել մինիմում 10.000 ռուբլիով:
Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ զոմբիների են վերածվել: Մի՞թե չի կարելի մի քանի օր սպասել և հեռախոսը ձեռք բերել առաց ավելորդ ջանքերի: