Դայակը՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի՝ երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին
Չնայած այն բանին, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը իդեալական զույգ էին համարվում, պարզվում է, որ նրանց միջև տարաձայնությունները վաղուց են եղել: Ջոլին պատճառաբանում է, որ ամուսինը լավ չի վարվում երեխաների հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լրագրողները խոսել են աստղային զույգի դեռահաս 6 երեխաներին դայակի հետ, և պարզել, որ երեխաներն իսկապես անկառավարելի են:
«Երբ երեխաները չէին ցանկանում սովորել, մայրը նրանց ազատ օր էր տալիս, եթե նրանք չէին ցանկանում պառկել, չէին պառկում: Այդ ամենը տանը քաոսային իրավիճակ էր ստեղծում, իսկ ծնողները նրանց չէին կարողանում վերահսկել»,- ասել է դայակը:
Նրա խոսքով՝ բոլոր երեխաները տանն էին կրթություն ստանում: Աստղային նախկին զուգի ավագ որդին, ով ընդամենը 15 տարեկան է, սեր ունի ալկոհոլի հետ:
Աղջիկը ցանկանում է տղա դաառնալ, ինչի դեմ չէ Ջոլին: Ահա այսիպիսի իրավիճակներն էլ դարձել են ամուսինների միջև վիճաբանությունների պատճառ:
Դերասանուհին ամեն ինչ թողել է բարձիթողի, իսկ Փիթը ցանկացել է ընտանիքում կարգապահություն սահմանել: