Սեպտեմբերի 25-27-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով:
«Ժողովուրդ ջան, այս ցրտից ու անձրևից հեչ չընկճվեք, վաղվա առավոտը դիմավորելու եք լազուր արևառատ երկնքով, իսկ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին ցերեկները աստիճանաբար բարձրանալու է 4-6 աստիճանով»,- գրել է Գագիկ Սուրենյանը: