«Comedy Woman»-ի ողջ անձնակազմն ազատվել է աշխատանքից
«Comedy Woman»-ի հիմնադիր Նատալյա Եփրիկյանը հայտարարել է ամողջ անձնակազմի ցրվելու մասին: Այս մասին գրում է «Rambler»-ը:
««Comedy Woman»-ը մշտապես զարգանում է և տեղում չի մնում կանգնած: Յուրաքանչյուր շոու, ուշ թե շուտ, կարքի ունի փոփոխությունների: Նոր դեմքեր են հարկավոր, նոր «երիտասարդ արյուն»,- ասել է Եփրիկյանը:
«Comedy Woman»-ի հիմնադիրը վերջին նկարահանման ժամանակ հայտարարել է , որ աշխատակիցներն ազատված են աշխատանքից:
«Վերջ աղջիկներ, գնում եք տուն: Վազեք, վազեք: Ես նոր քաստինգ եմ հայտարարում: Նոր նկարահանումները կսկսվեն մոտ ապագայում»,- ասել է նա: