Ժերար Դեպարդիեն հիմարների և գարշահոտ պանրի համար քննադատել է Ֆրանսիային
Դերասան Ժերար Դեպարդյեն Ֆրանսիային քննադատել է հիմարների և գարշահոտ պանրի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դերասանի խոսքով՝ իր երկիրը ժամանցի վայրի վերածվելու վտանգի տակ է:
«Ֆրանսիան կարող է «Disneyland» դառնալ օտարերկրացիների համար»,- ասել է նա:
Լրագրողների հարցերին պատասխանելով՝ Դեպարդյեն ասել է, որ իրեն Ֆրանսիայի քաղաքացի չի համարում, այլ աշխարհի:
«ֆրանսիան վերածվել է գարշահոտ պանիր ստեղծողի: Այստեղ մարդիկ կորցրել են իրենց ազատությունը և դիմում են խորամանկությունների: Աշխարհում վերացել են կինոմատոգրաֆները: Ամբողջ աշխարհն ահաբեկվում է ԱՄՆ-ի կողմից: Մարդիկ արդեն չգիտեն, թե ինչ լեզվով խոսել»,-ասել է Դեպարդյեն: