Քիմ Քարդաշյանը որոշել է վերջ տալ իր կարիերային
Չնայած այն բանին, որ հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը պոռնոաստղի տիտղոսի է արժանացել, հոգու խորքում նա ռոմանտիկ ու քնքուշ աղջիկ է: Այս մասիմ գրում Gazeta.ru-ն:
Քիմ Քարդաշյանը վերջերս «Wonderlan» շապիկի համար նոր ֆոտոշարք է արել, որտեղ նրա կերպարը տարբերվում է կերտած մնացած կերպարներից:
Ֆոտոմոդելը անկեղծ զրույցի ժամանակ ասել է, որ հնարավոր է վերջ տա կարիերային և զբաղվի իրավաբանությամբ:
«Շատ եմ սիրում հեռուստատեսությամբ դիտել սպանությունները բացահայտելու մասին հաղորդումներ: Ես կցանկանայի դատաբժշկական քննիչ աշխատել և ապրել նորմալ կյանքով: Մանուկ հասակում ուշադրությամբ հետևում էի հորս աշխատանքին»,- ասել է նա: