Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում. ամերիկացի գեներալ
Ռուսաստանը և Չինաստանը ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում ԱՄՆ-ի համար, իսկ Հյուսիսային Կորեան և Իրանը ամենահավանականը: Այս մասին հայտնել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ռազմավարական հրամանատարության ղեկավարի պաշտոնում առաջադրված ՌՕՈւ գեներալ Ջոն Է. Հայթենը: Այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայնը»:
Եթե նրա թեկնածությունը Սենատի կողմից ընդունվի, ապա նա կգլխավորի Ռազմավարական հրամանատարությունը, որը պատասխանատու է միջուկային և տիեզերական ուժերի, ինչպես նաև զանգվածային խոցման զենքի դեմ պայքարի համար: