Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանության թեման դեռևս թեժ քննարկումների կիզակետում է
Դերասան Բրեդ Փիթը չի տեսել իր երեխաներին արդեն մի քանի օր է: Այս մասին հայտնել է People-ը՝ հղում տալով աղբյուրներին:
Նշվում է նաև, որ Փիթը չի խոսել Ջոլիի հետ իրենց բաժանվելու պահից ի վեր: «Անջելինան և Ջոլին ոչ մի կապ չունեն միմյանց հետ»,- հայտնել է աղբյուրներից մեկը:
Ինչ վերաբերում է երեխաների հետ կոպիտ վերաբերվելուն, ապա Փիթի մտերիմ մարդկանցից մեկի խոսքով՝ դերասանը շատ լուրջ է վերաբերվում այդ ամենին և ասում է, որ չի արել նմանատիպ գործողություններ:
Նշվում է նաև, որ դեպքից հետո Փիթը տուն չի վերադարձել և գերադասել է քնել հյուրանոցում: Նշվում է, որ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ Փիթն առաջին անգամ չէ, որ հեռանում է տանից, առաջացած վեճերից հետո: