Ռոնալդ և Նենսի Ռեյգանների իրերը վաճառվել են աճուրդում 5.7 մլն դոլարով
ԱՄՆ-ում տեղի է ունեցել աճուրդ, որի ժամանակ ցուցաադրվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի և նրա կնոջ Նենսի Ռեյգանի իրերը: Այս մասին հայտնել է «Bloomberg»-ը:
Նշվում է, որ աճուրդը տեղի է ունեցել երկու օր և հավաքվել է 5.7 մլն դոլար, չնաայած նրան, որ նախատեսվում էր ավելի քիչ գումար՝ 2 մլն դոլար: Վաճառքով զբաղվել է «Christie's» աճուրդի տունը:
Նշվում է, որ Ռեյգանի` կովբոյի երկարաճիտ կոշիկները վաճառվել է 199.5 հազար դոլարով, որն արժեր 20 հազար դոլար:
ԱՄՆ-ի դրոշի պատկերով «Bulgari» մատանին վաճառվել է 319.5 հազար դոլարով: