Համացանցում հայտնվել են Ջոլիի և Փիթի վեճի լուսանկարները
Երեկ հայտնի դարձավ, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել Բրեդ Փիթի դեմ: Դերասանը մեղադրվում է երեխաներրի հետ կոպիտ վարվելու մեջ: Ավելի վաղ ոստիկանությունը հերքեց այդ լուրը:
Ոստիկանությունը չի զբաղվում երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով Բրեդ Փիթի քննությամբ։ Քննիչները հետաքննություն չեն վարում հոլիվուդյան դերասանի դեմ։ Մենք նրա դեմ ոչ մի դիմում և ապացույց չունենք»,- այս մասին հայտնել են Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչները։
Սակայն դերասանի զայրույթի վերաբերյալ լուրերը ավելի են շատանում: Դեպքերից մեկը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, երբ ընտանիքը օդանավով մեկնում էր Լոս Անջելես: Փիթն այդ ժամանակ տրամադրություն չի ունեցել և բարկացել է երեխաների վրա: Երբ օդանավը վայրէջք է կատարել նա շարունակել է բղավել իր երեխաների վրա, բացի այդ նաև ֆիզիկական ուժ է գործադրել:
Համացանցում անմիջապես հայտնվեցին լուսանկարները, որոնք արվել էին անցյալ տարի Վինզորի Լեգոլենդում։ Լուսանկարներում երևում է, թե ինչպես են Փիթն ու Ջոլին վիճում այգում զբոսնելիս։
Նշվում է, որ զույգն այդքան էլ երջանիկ տեսք չի ունեցել: