Քիմ Քարդաշյանը՝ իրավաբա՞ն
Քիմ Քարդաշյանի մտքերը միայն սելֆիով չեն զբաղված: Քանյե Ուեսթի կինը երազում է սովորելու մասին և պատրաստվում է իր այդ մտադրությունն իրականություն դարձնել, երբ ազատ ժամանակ կունենա: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Wonderland magazine»-ին տված հարցազրույցի ընթացքում նա պատմել է իր ծրագրերի մասին: «Ես շատ եմ ցանկանում իրավաբանական ֆակուլտետում սովորել: Պաշտում եմ հեռուստացույցով սպանությունների հետաքննությունների մասին շոուներ դիտել: Ես կցանկանայի դատական քննիչ դառնալ և ապրել նորմալ կյանքով: Մանուկ ժամանակ հետաքրքրությամբ էի հետևում հայրիկի աշխատանքին»,- խոստովանել է Քիմը:
Հարկ է նշել, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, դոկտորի կոչում է ունեցել և 10 տարի աշխատել է որպես իրավաբան:
Քիմը հավելել է, որ հույս ունի տեսնելու իր երեխաների մոտ նմանատիպ ձգտում գիտելիք ձեռք բերելու նկատմամբ: «Ես պահանջկոտ մայր եմ պատրաստվում լինել»,- նշել է Քիմը: