Մի շարք երկրներ պատրաստ են ՌԴ-ից նոր «МиГ-35» գնել
Մի շարք երկրներ պատրաստ են Ռուսաստանի Դաշնությունից նոր «МиГ-35»-ներ գնելուն: Այս մասին հայտնել է «Ռուսական ինքնաթիռաշինական «МиГ» կորպորացիա»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Այսօր մենք նոր ծրագրեր ենք վարում, որոնք համապատասխան անալոգներով աչքի կընկնեն: Մենք մոտ ժամանակներս՝ արդեն այս տարի, նոր համալիրներ ենք ակնկալում, այնպիսին, ինչպիսին է «Миг-35»-ը, որը շատ պահանջված է ողջ աշխարում և մեծ պոտենցիալ ունի»,- հայտնել է նա Կրեմլում պետական պարգևատրումների արարողության ժամանակ:
«Հիանալի ժամանակներ են: Այն աշխատանքը, որը մենք արել ենք Սիրիայի Արաբական Հանրապետությունում, այն թուլ է տալիս ասել, որ ռուսական պետությունը հաղթողների առաջնորդն է: Մեզ հետ սկսել են հաշվի նստել»,- հայտնել է նա: