Չավուշօղլուն ռուսերեն է խոսել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին փորձարկել է իր ռուսերենը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Գործակալության թղթակիցների հետ ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում շփվելիս, որտեղ տեղի է ունենում ՄԱԿ-ի 71-րդ Գլխավոր ասամբլեան, Չավուշօղլուն սկսել է ռուսերեն խոսել: «Ամեն ինչ կարգի՞ն է: Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ռուսերենով ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ ռուսերենի կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգում 2008 թվականին: Չավուշօղլուն ռուսերենը համարում է «դժվար, բայց շատ հետաքրքիր, արտահայտիչ» լեզու: Նա նաև նշել է, որ ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ, մասնավորապես ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի, իր ռուսերենն օգտագործելու հնարավորությունը բաց չի թողնում: