Ժիրինովսկին արտասանել է Պուտինի համար (տեսանյութ)
ՌուսաստանՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրվելիս արտասանել է երբեմնի Ռուսական կայսրության պետական հիմնի խոսքերը:
«Տե՛ր Աստված, թագավորին փրկիր» երգը 1833-ից 1917 թվականներին եղել է Ռուսական կայսրության հիմնը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Մենք երեք հայրենիք ենք ունեցել՝ Ռուսական կայսրությունը, Խորհրդային միությունը և ներկայիս նոր դեմոկրատական Ռուսաստանը: Ռուսական կայսրությունը լավագույն պետական հիմնն է ունեցել: Ընդամենը 4 տող»,- ասել է Ժիրինովսկին և սկսել արտասանել: