Թուրքիան պատրաստվում է էլ ավելի սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ
Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկիրը մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել առավել բարձր մակարդակով, քան մինչև «Су-24»-ի պատահարը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք մտադրվածություն և քաղաքական կամք ունենք մեր համագործակցության հետագա խորացման հարցում, նույնիսկ ավելի լավ, քան մինչև պատահարը: Դա երկու առաջնորդների կամքն է: Նախագահ Պուտինը և նախագահ Էրդողանը հաստատել են դա բանակցությունների և հեռախոսազրույցի ժամանակ»,- հայտնել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել էր երկրների երկկողմանի համագործակցությունը:
Նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին շնորհավորել էր Ռուսաստանում Պետդումայի պատգամավորների ընտրությունների հաջող ընթացքի առթիվ: