Նոր սիրավեպ.Լեոնարդո Դի Կապրիո և 20-ամյա մոդել (լուսանկարներ)
Քանի դեռ “The Great Gatsby”-ի տոմսերը կինոթատրոններում վաճառվում են տաք կարկանդակների նման, ֆիլմի գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն հանգստանում է Ազուրի ափին:
Իհարկե, նա միայնակ չի հանգստանում, այլ իր նոր ընկերուհու' գերմանացի մոդել Թոնի Հարրիի հետ:
“Calvin Klein”-ի 20-ամյա գովազդային դեմքը Լեոնարդոի ուշադրությունը գրավել է Կաննի փառատոնի ժամանակ:
Այժմ զույգն ուղևորվել է Սեն-Լորան-դյու-Վար գեղատեսիլ պատկերներով հագեցած նավահանգիստ: Նոր սիրավեպի զարգացմանը ուշի ուշով հետևում է Լեոնարդոյի ընկերը' Լուկաս Հասսը: Ճիշտ է, պապարացցիների աչքից նա չքացավ, իր տեղը զիջելով Թոնիին, ով պաշտպանելու է Լեոնարդոյին պապարացցիներից: