Ժաննա Ֆրիսկեի հայրը Շեպելևի ընտանեկան կյանքից սկանդալային մանրամասներ է հայտնել
Քանի դեռ Դմիտրի Շեպելևը զբաղված է իր որդի Պլատոնին դաստիարակելով, Ժաննա Ֆրիսկեի հայր Վլադիմիր Կոպիլովը հույս չունի, որ կկարողանա մասնակցել թոռնիկի կյանքին: Քանի որ հանգիստ պայմանավոևվել դեռևս չի հաջողվել, Վլադիմիրը մտադիր է հասնել Պլատոնի հետ հանդիպմանը ցանկացած միջոցով: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Հայտնի է դարձել, որ երգչուհու հայրն իբրև թե ինչ-որ ապացույցներ ունի, որ Դմիտրին ուրիշի անվան տակ քաղաքացիական կնոջ հաշվեհամարից գումար է հանել: Կոպիլովի խոսքով՝ հեռուստահաղորդավարը բանկային գործարքներ է կնքել Ժաննա Շեպելևա անվան տակ: Բանն այն է, որ Ժաննան պաշտոնապես չէր փոխել իր ազգանունը և ընդհանրապես, հոր հավաստմամբ՝ երբեք մականունից չի օգտվել:
Վլադիմիրը վստահ է, որ մահացու հիվանդ կնոջ հաշվեհամարից գումար հանող մարդը հենց Դմիտրին է:
«Մեծ հաշվով՝ մեզ քրեական գործ չէ հարկավոր, ես անձամբ չեմ ցանկանում տեսնել Շեպելևին բանտում: Մենք հարցը պարզ ենք համարում: Դմիտրի՛, թույլ տուր Պլատոնին տեսնել մեզ»,- հայտնել է երգչուհու հայրը: