Օբամայի անվտանգության աշխատակիցները չեն համարձակվում Օբամային և Պուտինին առանձին թողնել
Թավջութակահար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկեր Սերգել Ռոլդուգինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կապված գաղտնիք է բացահայտել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես ցանկանում եմ մի փոքր գաղտնիքի մասին խոսել: Օբամայի անվտանգության աշխատակիցները չեն համարձակվում Օբամային և Պուտինին առանձին թողնել: Դուք հասկանու՞մ եք, դա շատ լուրջ ցուցանիշ է»,-ասել է Ռոլդուգինը՝ խոսելով Պուտինի առաջնորդի որակների մասին:
Նրա խոսքով՝ Պուտինը հարգված և սիրված է աշխարհում այն բանի համար, որ ամեն բան ինքնուրույն է որոշում: