Ոստիկանությունը Բրեդ Փիթին հարցաքննության է կանչել
Լոս Անջելսի ոստիկանությունը ամերիկյան հայտնի դերասան Բրեդ Փիթի դեմ հայտ է ներկայացրել: Պատճառը Փիթի՝ երեխաների հետ կոպիտ վարվելն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում, է. որ Լոս Անջելես մենելու ժամանակ Բրեդ Փիթը երեխաներին ապտակել է Անջելինա Ջոլիի աչքի առաջ:
Ոստիկանությունն արդեն հարցաքննության է կանչել Բրեդ Փիթին: Շուտով կհարցաքննվեն նաև աստղային նախկին զույգի 6 երեխաները:
Ավելի վաղ հաղղորդվել էր, որ Ջոլին սեպտեմբերի 15-ին ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել դատարան, որր պատճառը ամուսնու՝ երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքն է եղել:
Դերասանուհին պահանջում է, որ Փիթին զրկեն խնամակալի իրավունքից: