Բրեդ Փիթին կասկածում են երեխաների հետ կոպիտ վարվելու մեջ
Բրեդ Փիթին մեղադրել են երեխաների հետ կոպիտ վարվելու մեջ: Այս մասին հայտնել է TMZ-ն:
Նշվում է, որ Փիթի մասին տեղեկությունը ստուգում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:
Աղբյուրների խոսքով՝ Փիթը ընտանիքի հետ միասին օդանավով մեկնել է և թռիչքի ժամանակ դերասանը դուրս է եկել ափերից, սկսել է բղավել և ուժ գործադրել երեխաների նկատմամբ: Ինչպես նշում են ականատեսները՝ Փիթը շարունակել է բորբոքվել նույնիսկ վայրէջքից հետո:
Աղբյուրները հայտնում են, որ ինչ որ մեկը գաղտնի հայտնել է դեպքի մասին երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնին: Նշվում է, որ աշխատակիցներն արդեն խոսել են Փիթի և Ջոլիի հետ և նախատեսում են զրուցել նաև երեխաների հետ: Հետաքննությունը շարունակվում է: