Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Սիրիայի համաձայնագրի թշնամիների մասին
Ռուսաստանը դուրս չի գալիս Սիրիայի հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ունեցած համաձայնագրից: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքին:
Նա նշել է, որ այս համաձայնագիրն ունի բազմաթիվ ընդդիմախոսներ, եթե ոչ թշնամիներ:
Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ն չի կարողանա առանց անհանգստության և մտահոգության նայել այն բանին, թե ինչպես են համաձայնագրին վնաս հասցնում մի շարք կառույցներ:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մի շարք բնակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի կարգավորման հարցը: