ԱՄՆ-ի ավելի քան 70 նախկին բարձրաստիճան դիվանագետներ ելույթ են ունեցել ընդդեմ Դոնալդ Թրամփի
ԱՄՆ-ի մի խումբ նախկին բարձրաստիճան դիվանագետներ ելույթ են ունեցել ընդդեմ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնադ Թրամփի: Նրանց համատեղ նամակը տրամադրվել է «The Washington Post» թերթին: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
75 դիվանագետ, որոնց թվում ԱՄՆ դիվանագետներ և ավագ աշխատակիցներ են, իրենց դիմումում նշել են, որ Թրամփը բոլորովին չի համապատասխաանում նախագահի և գլխավոր հրամանատարի պաշտոնը ստանձնելու համար:
Դիվանագետների խոսքով՝ իրենցից և ոչ ոք չի քվեարկելու Թրամփի օգտին: Իրենք բոլորը մտադիր են աջակցել Հիլարի Քլիթոնին, չնայած այն բանին, որ ոչ բոլորն են համաձայն նրա հետ: