«Boeing»-ն Իրանին օդանավեր կվաճառի
ԱՄՆ-ի կառավարությունը թույլատրել է ամերիկյան «Boeing» ավիաընկերությանը Իրանին օդանավեր վաճառել: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Մենք ստացել ենք լիցենզիա և բանակցություններ ենք վարում «Iran Air» ընկերության հետ»,- մանրամասնել են ընկերությունում:
Խոսքը ավելի քան 100 օդանավի վաճառքի մասին է: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 25 մլրդ դոլար: