Լավրովը և Քերրին բանակցություններ են անցկացրել Սիրիայի վերաբերյալ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին մի շարք բանակցություններ են ունեցել, որի ժամանակ կրկին քննարկվել է Սիրիայի հարցը: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում տալով՝ Ռուսաստանի ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջին:
«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, որին հաջորդել է հանդիպում պատվիրակության կազմում, քննարկվել է Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցը»,- ասվում է նամակում:
Լավրովի և Քերրիի հանդիպումն ընթացել է ՄԱԿ-ի 71-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակում: