Քերրիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում խղճուկ շոու էր. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ ունեցած ելույթը՝ հայտնելով, որ դա շոու է եղել, որում չկան փաստեր: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ամերիկյան պատվիրակության ելույթը, որը պատրաստվել էր պետքարտուղարի համար, շոու էր, շոու միլիոնավոր մարդկանց համար, և առաջին հերթին՝ մասս-մեդիայի: Շոուն վատն էր, որովհետև այն աղքատիկ էր, խղճուկ, առանց փաստերի, այն միանգամից ձախողվում է»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բացի այդ, Մարիա Զախարովան նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհին շփոթմունքի մեջ է գցում: