ՌԴ ԱԻՆ ուղղաթիռ է վթարվել. կա 3 զոհ
Մոսկվայի մոտակայքում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռ է կործանվել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր աղբուրին:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Լիտկարինո քաղաքի մոտ, որը Մոսկվայի մոտակայքում է գտնվում: Ինչպես հաղորդվում է, «Ми-8» ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է մահացել:
«Նախնական տվյալներով՝ երեք մարդ է մահացել: Պատկանելությունը՝ Կենտրոնական փրկարար-ավիացիոն կենտրոն»,- հայտնել է գործակալության աղբյուրը:
Որպես պատահարի նախնական պատճառ նշվում է օդաչուի սխալը և տեխնիկայի անսարք լինելը: