Հուսով եմ՝ ՌԴ-ն և Գերմանիան կկարողանան ծառացած խնդիրների լուծումը գտնել. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվան և Բեռլինը կկարողանան երկու երկրների միջև առաջացած խնդիրները լուծել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Այս մասին Պուտինը հայտնել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից առաջ:
«Մենք տեսնում ենք գործնական մարդկանց տրամադրվածությունը հարաբերությունները զարգացնելու հարցում: Մենք շատ կարևոր ենք համարում, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք խոսել դրանց մասին և փնտրել մեր առջև կանգնած խնդիրների լուծման ճանապարհները»,- հայտնել է Պուտինը:
Նրա խոսքով՝ «իրենք Գերմանիայում շատ ընկերներ ունեն, և չնայած բոլոր դժվարութուններին, որոնք առաջ են գալիս քաղաքական ոլորտում, իրենց ընկերները մնում են ընկերներ, իրենք դա գիտեն, տեսնում են և զգում»: