Երևան, 17.Հոկտեմբեր.2024, 00:00 |
Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... Միջադեպ ԱԺ-ում՝ Ռուբեն Հակոբյանի մասնակցությա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտն... Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է V... Բուլղարիայում դիտվել են հազվագյուտ՝ ոսպնյակաձ... Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստան... Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժա... Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանու... Կարծում եմ՝ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ․ Գ... Սպանության փորձ՝ Մայիսյանում․ երկու հարևաններ... ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա.... Ո՞վ է Էմմա Սապունջյանի սիրելին և ի՞նչ պաշտոն ... Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայ... «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տա... Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցմ... Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տե... Մայրը դաժան վերաբերմունք է դրսևորել որդու նկա... Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կա... Մանրամասներ՝ Երևան-Իջևան ճանապարհին տեղի ունե... Դիլիջանի անտառներում քաղաքացիներ են մոլորվել ... Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածո... Լոռու մարզի շինհրապարակներից մեկում հայտնաբեր... Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է... Աննա Հակոբյանն Արփիի հետ Դիլիջանում է. Հակոբյ... Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճե... «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագոր... Չին-ամերիկյան հարաբերություններից է կախված եր... Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի բարձր... Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավո... Ի՞նչ է կատարվում մետրոյի «Երիտասարդական» կայա... Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների ... Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկր... Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Սիմոնյանը Ժնևում բարձրաստիճան պաշտոնյաների հե... Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատար... ՀՀ նախագահը Ղազախստանի Հանրային կառավարման ակ... Ավտոպահեստամասերի ներմուծմամբ զբաղվող ընկերու... Երևանում բախվել են «BMW»-ն ու «Ford Transit»-... Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարության... 21-ամյա աղջիկը 48 դեղահաբ «Կոլխիցին» էր ընդու... Բացառիկ կադրեր. կրակոցներ ու ծեծկռտուք Երևանի... «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայ... ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղ... Քրեական հեղինակությունը մտել է ակումբ, վիճաբա... Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվո... Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշ... «Փսխումների հետքեր նկատեցինք». Քասախում մահաց... Բեռնատարն արգելափակվել է առվի մեջ. անհրաժեշտ ... Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք «3... Սյունիքում 2 եղբայրներից մեկի սպանության, մյո... Ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես-վ...

Անկախության սերունդն օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին, սա ճիշտ ճանապարհ է. Սերժ Սարգսյան (լուսանկար)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Անկախության սերունդ» խորագրով տոնական համերգին: Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Անկախության տոնի առթիվ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛  նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Հարգելի՛ գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի կապակցությամբ: Անկախ պետականության քառորդդարյա հոբելյանը մենք նշում ենք բաց ճակատով: Մենք անցանք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ:

Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք: Ունեինք երկիր, որի մեկ երրորդը, բառի ուղղակի իմաստով, հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետևանքով:

Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին: Եվ այդ պայմաններում հարևան երկրից ընդունել էինք հարյուրհազարավոր փախստականների: Ավելին, կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին: Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում:

Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից թերևս ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ: Բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը:

Մեր ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստնությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ: Հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը, զարգացնելու տնտեսությունն ու հասարակական կյանքը:

Ինձ համար քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը, ասել եմ և նորից կրկնում եմ, անկախության սերունդն է: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ և կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները:

Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների: Սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են:

Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման:

Կարելի է մի շենք ավել կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարևորը մրցունակ և հաջողակ հասարակություն կառուցելն է: Մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը:

Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին: Ինչպե՞ս չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի բազմաթիվ մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում:

Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը:

Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը: Պետությունը գործիք է, որ պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է: Մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով: Այո, շատ դժվար է մի քանի տասնամյակում անցնել այն ուղին, որն ուրիշներն անցել են մի քանի հարյուրամյակում: Բայց նաև հնարավոր է, որովհետև ճանապարհն արդեն հայտնի է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի անկախության վերջին քսանհինգ տարիները ևս մեկ անգամ հաստատում են, որ մեր փոխարեն մեր առջև ծառացած խնդիրները ոչ ոք չի լուծելու: Մենք կարողանում ենք լուծել և լուծում ենք դրանք ըստ առաջնահերթությունների:

Ողջ աշխարհում ունենք հրաշալի բարեկամներ, գործընկերներ և դաշնակիցներ: Շնորհակալ ենք նրանց համագործակցության համար, բայց չմոռանանք, որ պատասխանատվությունը մերն է, միայն ու միայն մերը: Անկախության սերունդն աստիճանաբար գալիս է ստանձնելու այդ պատմական պատասխանատվությունը: Նա օտարի աչքի փուշը տեսնելուց առաջ խոսում է մեր աչքի գերանի մասին: Սա ճիշտ ճանապարհ է, որովհետև մեր բոլոր խնդիրների լուծումները մեր մեջ են: Որքան հասուն լինենք որպես հասարակություն, այնքան ավելի արագ կլուծենք մեր հարցերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք գնում ենք արդար աշխատանքի, արդար վաստակի և ճշմարտությունն ասելու ճանապարհով: Մեր հարստությունը մեր հասարակությունն է: Ինչքան լավ բան կա մեր երկրում, արել է հենց նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ նրանից, թե ով է եղել իշխանության ղեկին:

Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն:

Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը մեր ուժն է: Քառորդ դարի ընթացքում ինչ արել ենք, արել ենք միասին: Վաղը անելու ենք ավելին: Այս ընթացքում ոչ միայն օգտագործել ենք նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ: Ձևավորել ենք նոր հարթակներ և գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ: Մեր ազգային իղձերի իրականացումը մեր ձեռքերում է: Այն պահանջում է ժամանակ և աշխատանք: Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և նոր հաջողություններ՝ ի փառս մեր երկրի և ժողովրդի:

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ազատ, անկախ Հայաստանը: Մենք ասում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ եկել է», բայց անմիջապես երկրորդում ենք. «Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու»՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ և ավելի ապահով Հայաստան:

Կեցցե՛ հայ ժողովուրդը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ,... Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոց... Միջադեպ ԱԺ-ում՝ Ռուբեն Հակոբյանի մասնակցությա... ՊԵԿ պատվիրակությունն այցելել է Շերեմետևո մաքս... Օտարերկրացի տղամարդը թմրանյութեր է տեղադրել ո... Պարեկային ծառայության գումարտակի և դասակի հրա... Պապոյանը ընդունել է կարկուտից տուժած Արմավիրի... Դպրոցներում արատավոր երևույթները պետք է բացահ... Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքներ... ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպ... Բրյուսելում մեկնարկել է ԵՄ երկրների ղեկավարնե... Սպանություն՝ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում.... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Պարզվում է՝ մեկն արտագաղթել է իր սանրվածքի պա... Վարշավայում բացվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամ... Արամ Հակոբյանը «Pavlodar Open 2024»-ի միանձնյ... ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են դի... Գրիգորյանն ու Դիտեր Ռոմանը քննարկել են անվտան... Խորհրդարանական լսումներ՝ Անկախության հռչակագր... Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ... Սիրիայի Լաթաքիա քաղաքում իսրայելական ավիահարվ... Կառավարության նիստ․ Ուղիղ Էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտան... Ադրբեջանը ՀՀ-ին ոչինչ չի տալու և, այո՛, աբսու... Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտ... Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների ոլորտու... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 17-ի համար Ո՞ր հասցեներում լույս չի լինի Կարո՞ղ է Հայաստանը դառնալ արհեստական բանականո... Գազ չի լինի Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ... Բագրատ Սրբազանը կգնա ԱԺ. ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է ս... Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ ... «Ռազբորկաներ»՝ ՔՊ-ում. Անդրանիկ Քոչարյանն այն... Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մ... Հստակեցվում են ՊՆ կենտրոնական ռազմափորձաքննակ... «Սրբազան» շարժումը պատրաստվում է նոր հավաքի. ... Ջուր չի լինելու․ հասցեներ Հասմիկ Տոլմաջյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պաշ... Նա բոլորից ավելի է արժանի Ոսկե գնդակին․ Մեսսի... Գյումրիի փոխքաղաքապետը Գլենդելի թանգարանին է ... Թմրանյութ օգտագործած 7-8 ոստիկան է դիմել ինձ,... Նշագեղձերի հեռացում․ ի՞նչ է պետք իմանալ Բռնցքամարտի Մ22 ԵԱ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ... «Իմ Ամերիա, իմ Հայաստան»․ Ամերիաբանկը նոր նախ... Փաշինյանն այցելել է Renderforest ընկերության ... Հենդերսոնը հնարավոր է վերադառնա Անգլիա Աննա Հակոբյանն ու «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտն... Նյու Յորքում 6 տարվա դադարից հետո կայացել է V... Բուլղարիայում դիտվել են հազվագյուտ՝ ոսպնյակաձ... Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստան... Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժա... Մեկնարկել է մշակութային ժառանգության պահպանու... Կարծում եմ՝ մեր թիմը տոնեց արժանի հաղթանակ․ Գ... Սպանության փորձ՝ Մայիսյանում․ երկու հարևաններ... ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա.... Ո՞վ է Էմմա Սապունջյանի սիրելին և ի՞նչ պաշտոն ... Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայ... «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին սեփական հարկի տա... Երևանում «Porsche Cayenne»-ը հետիոտնային անցմ... Վահագն Խաչատուրյանն այցելել է «Աստանա հաբ» տե... Մայրը դաժան վերաբերմունք է դրսևորել որդու նկա... Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կա... Մանրամասներ՝ Երևան-Իջևան ճանապարհին տեղի ունե... Դիլիջանի անտառներում քաղաքացիներ են մոլորվել ... Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածո... Լոռու մարզի շինհրապարակներից մեկում հայտնաբեր... Կիսամերկ մուսուլմանը Երևանի կենտրոնում փառք է... Աննա Հակոբյանն Արփիի հետ Դիլիջանում է. Հակոբյ... Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճե... «Զանգեզուրի միջանցք» տերմին մենք չենք օգտագոր... Չին-ամերիկյան հարաբերություններից է կախված եր... Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի բարձր... Խոշոր վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ վիրավո... Ի՞նչ է կատարվում մետրոյի «Երիտասարդական» կայա... Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների ... Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկր... Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Սիմոնյանը Ժնևում բարձրաստիճան պաշտոնյաների հե... Նիգերիայում առնվազն 94 մարդ է զոհվել բենզատար... ՀՀ նախագահը Ղազախստանի Հանրային կառավարման ակ... Ավտոպահեստամասերի ներմուծմամբ զբաղվող ընկերու... Երևանում բախվել են «BMW»-ն ու «Ford Transit»-... Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարության... 21-ամյա աղջիկը 48 դեղահաբ «Կոլխիցին» էր ընդու... Բացառիկ կադրեր. կրակոցներ ու ծեծկռտուք Երևանի... «3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայ... ԵՄ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու «Խաղաղ... Քրեական հեղինակությունը մտել է ակումբ, վիճաբա... Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները շարունակվո... Լոռիում բենզալցակայանն ապամոնտաժվել է, Տավուշ... «Փսխումների հետքեր նկատեցինք». Քասախում մահաց... Բեռնատարն արգելափակվել է առվի մեջ. անհրաժեշտ ... Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք «3... Սյունիքում 2 եղբայրներից մեկի սպանության, մյո... Ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես-վ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan