Հոլիվուդյան աստղերը՝ ընդդեմ Թրամփի (տեսանյութ)
Հոլիվուդյան մի շարք դերասաններ, այդ թվում՝ Ռոբերտ Դաունի կրտսերը, Սկարլետ Յոհանսոնը, Նիլ Պատրիկ Հարիսը, Մարկ Սթրոնգը, Ջուլիանա Մուրը, Մարտին Շինը, Ջեյմս Ֆրանկոն, Դոն Չիդլը, մասնակցել են սոցիալիական մի գովազդի նկարահանումներին, որն ուղղված է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Savetheday.vote-ին, որտեղ էլ հրապարակված է գովազդը:
Հոլովակում հոլիվուդյան կինեմատոգրաֆիայի աստղերն ԱՄՆ-ի քաղաքացիներին հիշեցնում են այն մասին, որ երկրի նախագահի ընտրությունը ծայրահեղ կարևոր իրադարաձություն է:
Աստղերը նաև իրար հետևից ասում են, որ ԱՄՆ-ի փրկության համար երկիրը չի կարելի դնել Դոնալդ Թրամփի ձեռքում:
Բացի այդ, աստղերը նշում են պատճառը, թե ինչու են այդքան մեծ թվով հայտնիներ կարողացել հավաքվել մի վայրում՝ «հիվանդությունը, էկոլոգիական ճգնաժամը կամ վախկոտ ռասիստը, ով կարող է փլուզել հանրության կառուցվածքը»: