Կինը պատահաբար գտել է սիրեցյալի նոթատետրը 70 տարի անց
90-ամյա ամերիկուհի Լորա Մեյ Դևիսը զննելով ռազմական թանգարանի ցուցասրահը հայտնաբերել է իր սիրեցյալի օրագիրը:
Ինդիանա նահանգի բնակչուհին իր սիրեցյալի սիրո փաստաթղթային ապացույցն է ստացել վերջինիս մահից 70 տարի անց:
Նոր Օռլեանում կինը պատահաբար տեսել է իր անունը ռազմական օրագրի մեջ, որը ցուցադրված է եղել թանգարանում`նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին:
Նա զարմանքով նկատել է, որ արձանագրությունները պատկանում են իր վաղեմի սիրեցյալի գրչին՝ 22-ամյա Թոմաս Ջոնսին, ով մահացել է 1944 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև հակամարտության ժամանակ:
Ջոնսը և Դևիսը հանդիպել են իրար հետ դպրոցն ավարտելու տարիներին, իսկ դպրոցն ավարտելուց հետո երիտասարդը գնացել է ռազմաճակատ:
«Ես նվիրել եմ նրան այդ օրագիրը բաժանումից առաջ, նույնիսկ չեմ պատկերացրել, որ նա իր հետ ռազմաճակատ է տարել այն. ես պարզապես գնացել էի թանգարան, որպեսզի ինչ-որ հիշատակումներ գտնեմ այն տղամարդու մասին, ով եղել է իմ առաջին սերը»:
Փոքրիկ նոթատետրը, պարզվել է, որ իր մեջ ներառում է այդ աղջկան ուղղված սիրո խոստավանություն:
«Դա իմ ռազմական ծառայության մասին է, բայց գլխավորը՝ իմ սիրո պատմությունն է առ Լորա Մեյ, ով ամբողջովին լցրել է իմ սիրտը: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, խնդրում եմ՝ այն հանձնեք իրեն»,- գրել է Ջոնսը:
Նրա մահից հետո ազգակիցներն այդպես էլ չեն իրականացրել վերջինիս երազանքը. Թոմաս Ջոնսի զարմիկը հետագայում Լորային հայտնել է, որ նոթատետրը գտել է 2001 թվականին և որոշել թանգարան փոխանցել:
Զարմիկը տեղյակ է եղել իր մորեղբոր սիրո պատմությունից, սակայն վախեցել է, որ մտերմիկ գրառումները կարող են Դևիսի ամուսնությունը վնասել: Աղջիկն ամուսնացել է Թոմաս Ջոնսի ընկերոջ հետ, ով նույնպես ռազմաճակատի մասնակից է եղել:
Ռազմական թանգարանի տնօրենը խոստավանել է, որ դա առաջին դեպքն է, որ թանգարանի այցելուն իր մասին հիշատակում է գտնում ցուցադրության շարքում:
Թանգարանի տնօրինությունը որոշում է կայացրել պատճենահանել հիշողության օրագրի էջերը և այն փոխանցել իր օրինական տիրուհուն՝ Լորա Մեյին: