Չեչնիայի դատախազին հեռացրել են աշխատանքից Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակելու պատճառով
Չեչնիայի դատախազության աշխատակից Մագոմեդ Գուչիգովին հեռացրել են աշխատանքից Մոսկվայի փողոցներում հարսանիքի ժամանակ կրակոցներ արձակելու պատճառով:
Ինչպես ներկայացնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը, կրակոցներին մասնակցելով, Գուգիչովը խախտել է երդումը և «վարկաբեկել է դատախազության աշխատակցի պատիվը»: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ինչպես լրագրողներին հայտնել է գլխավոր դատախազ Ալեքսանդր Կուրեննին, Շալինսկի շրջանի դատախազի օգնական Մագոմեդ Գուչիգովը «իրավապահ մարմինների աշխատակիցների հետ հաղորդակցման ժամանակ ցուցաբերել է կեղծավորություն»` գաղտնի պահելով հարսանեկան շարասյունը կանգնեցրած իրավապահներից այն, որ աշխատում է դատախազությունում: