Նյու Յորքում շենքի տանիքից հանել են Լենինի արձանը
Նյու Յորքում` Իսթ Հյուսթոնի փողոցում գտնվող «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրի տանիքից հեռացրել են Լենինի արձանը: Այն ուներ 18 ֆուտ բարձրություն (5.5 մետրից մի փոքր քիչ) և այդտեղ դրված է եղել 22 տարի: Այս մասին գրում է «BBC»-ն:
Ինչպես նշում է ամերիկյան «Curbed» թերթը, ապամոնտաժման պատճառը կարող է լինել այն, որ շենքն ունի նոր տեր` «Dermot Company» ընկերությունը: Նշվում է նաև գործարքի նախնական չափը` 100 միլիոն դոլար:
Դեռևս հայտնի չէ արձանի ճակատագիրը: 5-մետրանոց արձանն ստեղծել է խորհրդային ճարտարպետ Յուրի Գերասիմովը, բայց Խորհրդային Միության անկման պատճառով այն հայրենիքում երբեք չի ներկայացվել:
Ավելի ուշ «Կարմիր հրապարակ»-ի տերերից մեկը գտել էր այն Մերձմոսկովյան առանձնատներից մեկում և բերել է Ամերիկա: Դրանից հետո արձանը գտնվում է բնակելի տան տանիքին: