Ինչպես անկախության տոնը նշեցին Կապանում. ամփոփ տեսաշար՝ Կապանից
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության տոնը: 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:
Ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ ամբողջ ՀՀ-ում տոնը նշվում է մեծ շուքով:
Operativ.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանը, նույնպես նշել է տոնը մեծ ոգևորությամբ: Առավոտյան` 9:30-ին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի է ունեցել աղոթք, այնուհետև Գ.Նժդեհի անվան հրապարակում մեկնարկել է զորահանդեսը, որտեղ զինվորները մի շարք հնարքներ են ցուցադրել: Այդ ընթացքում, մինչ ընթանում էր շքերթը ներկաների մի մասը շարժվեց դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ տեղի ունեցավ ծաղկադրում, վերջիններս իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենիքի համար զոհվածներին:
Այս ամենին հաջորդեց տոնական միջոցառումների շարքը՝ ռազմադաշտային խոհանոց Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգու տարածքում, ցուցահանդես՝ «Ես անկախության սերունդն եմ» Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգում, «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաների ելույթը Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգու խ դահլիճում, մանկական համերգ՝ քաղաքի երաժշտական դպրոցների, Արվեստի մանկական դպրոցի և ՄՊՍԿ սաների մասնակցությամբ Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգու դահլիճում, Նարեկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում, հատված Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան ՊԴԹ-ի «Գարեգին Նժդեհ» ներկայացումից՝ մշակույթի կենտրոնին հարակից հրապարակում, շուրջպար մշակույթի կենտրոնին հարակից հրապարակում՝ կենտրոնի պարային խմբերի մասնակցությամբ և վերջում շնորհավորական ելույթներ և տոնական համերգ մշակույթի կենտրոնին հարակից հրապարակում:
Միջոցառումներին ներկա էին մի շարք պաշտոնյաներ:
Մանրամասները՝ լուսանկարներում: