Մադամ Տյուսսոյի թանգարանում առանձնացրել են Ջոլիի և Փիթի արձանները (լուսանկարներ)
Լոնդոնի Մադամ Տյուսսոյի թանգարանում առանձնացրել են ամերիկյան դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ոսկից պատրաստված արձանները: Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ զույգը բաժանվում է: Այս մասին գրում է «Reuters»-ը:
Ինչպես հայտնել են թանգարանում, իրենք արագ են արձագանքել հայտնի հոլիվուդյան զույգի բաժանման լուրին` դա արտացոլելով ցուցասրահում:
Ոսկից պատրաստված Ջոլիի և Փիթի արձանները ներկայացվել են 2013 թ-ին: Արձանները իրար կողք են դրված եղել, սակայն այսօր հեռացվել են: Նրանց միջև դրվել է Ռոբերտ Պատինսոնի արձանը: