Ռուսաստանի հակամոնոպոլիստական ծառայությունը խոստացել է երկու շաբաթը մեկ տուգանել «Google»-ին
Ռուսաստանի դաշնային հակամոնոպոլիստական ծառայությունը (ԴՀԾ) խոստացել է երկու շաբաթը մեկ տուգանել «Google»-ին, եթե ընկերությունը շարունակի ձգձգել գերատեսչության կանոնակարգերի կատարումը: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Իգոր Արտեմևը: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Եթե խոսքը գործընթացի երկարաձգման մասին է, ապա մենք ամեն երկու շաբաթը մեկ կհավաքվենք և կտուգանենք: Դա կշարունակվի մինչև հաղթական ավարտ և մինչև դատարանի որոշումը: Դա նորմալ է»,-նշել է Արտեմևը:
Օգոստոսի 11-ին ԴՀԾ-ն տուգանել է «Google»-ին 438 միլիոն ռուբլի` 6.75 միլիոն դոլար բջջային հավելվածների շուկայում մրցակցության խախտման համար:
Ռուսական վերահսկող գերատեսչությունը գործ էր հարուցել «Google»-ի դեմ 2015 թ-ի փետրվարին «Яндекс»-ի բողոքի հիման վրա, որը պնդում էր, որ «Google»-ը արտադրողներին թելադրում է բջջային սարքավորումների իր պայմանները «Android» օպերացիոն համակարգի բազայում
2015 թ-ի աշնանը ԴՀԾ-ը «Google»-ին ճանաչել էր մեղավոր և պարտավորեցրել էր վերացնել խախտումը: Սակայն ընկերությունը ԴՀԾ-ի որոշումն անհիմն է համարել և 2015 թ-ի դեկտեմբերին դիմել վճռաբեկ դատարան: Դատարանը մերժել է հայցը` գերատեսության որոշումն ճանաչելով օրինական:
Մարտին ԴՀԾ-ի ղեկավար Իգոր Արտեմևը հայտարարել էր, որ «Google»-ն իրեն պահում է ագրեսիվ և չի փորձում իշխանությունների հետ վեճում կոմպրոմիս փնտրել: