Էրդողանի հայտարարությունը Ղրիմի հետ կապված զայրացրել է Ռուսաստանին
Ռուսաստանին զայրացրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը Ղրիմի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կաջակցի Ուկրաինային Ղրիմի հարցում, որը կվտանգի Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել ՄԱԿ-ում Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Եվս մեկ փաստ հաստատեց մեր «ընկերությունը»: Իհարկե Էրդողանը հազիվ է Ուկրաինային աջակցի»,-ասվում է ՌԴ պաշտպանության կոմիտեի փոխնախագահի հաղորդագրությունում: