Անկարայում Իսրայելի դեսպանության վրա հարձակում կատարած անձը կապված չէ զինյալների հետ
Անկարայում Իսրայելի դեսպանության վրա դանակով հարձակում կատարած տղամարդը ոչ մի կապ չունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ: Այս մասին հաղորդում է «Ajans Haber»-ը` հղում տալով քաղաքային քարտուղարությանը:
Նշվում է, որ հարձակվողը 38-ամյա տղամարդ է Կոնյիից, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Ականատեսները նշում են, որ հարձակման ժամանակ ձերբակալվածը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Մերձավոր Արևելքում: Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը ենթարկվել է զինված հարձակման: Կա 1 զոհ: