Թուրքիայում Իսրայելի դեսպանատան վրա հարձակվողը ահաբեկիչների հետ կապ չունի
Ինչպես հայտնել էինք, Թուրքիայում Իսրայելի դեսպանատունը ենթարկվել էր զինված հարձակման, որի հետևանքով կար 1 զոհ: Պարզվել է, որ դեսպանատան վրա հարձակվողները կապ չեն ունեցել «ԻՊ» ահաբեկչական խմբավորման զինյալների հետ:
Դանակով հարձակվողը 38-ամյա տղամարդ է եղել, ով տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Ականատեսները հայտնել են, որ տղամարդը հարձակվելու ժամանակ բարձր գոռացել է՝ կոչ անելով, որ Մերձավոր Արևեելքում վերջ տան արյունահոսությանը: