ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ Սիրիայում գործողությունների համակարգման աշխատանքները
Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործողությունների համակարգման համատեղ գործադիր կենտրոնի ստեղծման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Ջոն Թոմասը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ինչպես հայտարարել է Թոմասն ամերիկյան «CBS» հեռուստաալիքով, ինքը «չի ակնկալում ինչ-որ մեծ առաջընթաց մոտ ապագայում», որը կարող է կապված լինել Հալեպի մոտ Կարմիր խաչի և ՄԱԿ-ի հումանիտար կազմակերպության համատեղ շարասյան վրա կրակելու հետ: Նա նշել է, որ Կենտրոնական հրամանատարությունը չի կարծում, որ դա եղել է օդային հարված: