Ադելը Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի պատվին համերգ է տվել
Բրիտանացի երգչուհի Ադելը Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի պատվին, ովքեր սեպտեմբերի 20-ին ամուսնալուծվեցին, համերգ է տվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքում մի քանի երգ նվիրելով աստղային նախկին զույգին՝ Ադելը հարցեր է ուղղել հանդիսատեսին, սակայն նրանցից ոչ ոք չի ասել, որ զույգը բաժանվել է:
Ադելի խոսքով՝ Ջոլիի և Փիթի ամուսնալուծությունն այս «ժամանակաշրջանի վերջն» է:
Նշվում է նաև, որ հոլիվուդյան զույգի բաժանման պատճառը կապված է Փիթի հայրական պարտականությունների հետ: