ԱՄՆ պետք է զբաղեցնի համաշխարհային ոստիկանի դերը. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը «The Wall Street Journal»-ի համար հոդված է գրել: Հոդվածում անդրադարձել է Պուտինին և ԱՄՆ-ի դերին:
Ռասմուսենը սկզբում գրել է, թե ինչպես է Պուտինն իրեն ասել, որ ՆԱՏՕ-ն այլևս նպատակներ չունի և պետք է լուծարվի:
«Սառը պատերազմ»-ի ավարտից հետո մենք լուծարեցինք Վարշավայի պայմանագիրը: Նույն կերպ, դուք պետք է լուծարեք ՆԱՏՕ-ն: Այն «Սառը պատերազմ»-ի մասունք է»,-Պուտինի խոսքը մեջբերված է հոդվածում:
Նա նաև նկարագրել է 2009 թվականի իր այցը Մոսկվա: Ռասմուսենի խոսքով՝ Պուտինն այն ժամանակ համաշխարային կարգուկանոնի կոչ էր անում
«Իմ կարծիքով՝ ԱՄՆ պետք է զբաղեցնի համաշխարհային ոստիկանի դեր»,-ասել է Ռասմուսենը: