Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է. Սերժ Թանկյանի կոչը՝ հայությանը
Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Արդարություն Հայաստանում» հանրագրի հղումը (https://www.change.org /p/justice-within-armenia):
«Մենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այս փոքր բայց հրաշալի ազգի որոշ հաջողություններ, միևնույն ժամանակ լուծելու հրատապ ու կարևոր խնդիրներ: Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Հենց այդ պատճառով էլ ես ու իմ մի խումբ ընկերները պատրաստել ենք հայտարարություն՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդի ու կոչ ենք անում գործի անցնել դրական փոփոխություններ ու բարեփոխումներ ապահովելու համար: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք արշավի հղումին change.org կայքում ու ստորագրեք, եթե համաձայն եք» - գրել է նա: